Home / Հայաստան / «Դ!եմ եմ»-ի ակտիվիստները փակել են փողոցը․ պահանջում են կուտակայինի հարցին արագ լուծում տալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դ!եմ եմ»-ի ակտիվիստները փակել են փողոցը․ պահանջում են կուտակայինի հարցին արագ լուծում տալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն իրենց այսօրվա ակցիայի ժամանակ՝ ժամը 14։00-ից, փակել են Նալբանդյան փողոցը Հանրապետության հրապարակի հատվածում։ Նրանց ակցիան մեկնարկել է 12։30-ին։ Նախաձեռնության անդամները մոտեցել են Ֆինանսների նախարարության շենքին՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը չեղյալ համարելու պահանջով։ Նրանք հղում են կատարել Սահմանդրական դատարանի որոշման վրա, որով պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է ճանաչվել։ Նախաձեռնության մի քանի անդամներ նամակով մտել են Ֆինանսների նախարարության շենք, սակայն նախարարը հրաժարվել է ընդունել նրանց։

1akcia

2akcia

 

3akcia

4akcia

Դրանից հետո ակցիայի վրդովված մասնակիցները որոշում են կայացրել փակել փողոցը։ Դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ հորդորելով դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից։ Նա առաջարկել է նախաձեռնության անդամներին իր հետ բարձրանալ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի մոտ, սակայն «Դ!եմ եմ»-ի ներկայացուցիչները այլևս հրաժարվել են դա անել՝ պահանջելով, որպեսզի նախարարն ինքն իջնի իրենց հետ հանդիպելու։

15։00-ի դրությամբ արդեն Հանրապետության հրապարակ մեծ թվով ոստիկանական մեքենաներ են ժամանել։ Ոստիկանները բարձրախոսով պահանջում են ազատել ճանապարհը՝ հակառակ դեպքում խոստանալով «համապատասխան միջոցներ» ձեռնարկել։ Նախաձեռնության անդամները պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները 1 ժամվա ընթացքում ասուլիսով հանդես գան ու խոստանան, որ վաղը ՀՀ կառավարության նիստի ընթացքում կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցին լուծում կտան։