Home / Հայաստան / Հայ համայնքը մշտապես պաշտպանում է Ուկրաինայի շահերը, պատմել են ՄԱԿ-ի փորձագետներին

Հայ համայնքը մշտապես պաշտպանում է Ուկրաինայի շահերը, պատմել են ՄԱԿ-ի փորձագետներին

Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների մեծ մասն այդ երկրի քաղաքացի է, նրանք ինտեգրված են հանրային, պետական և սոցիալական բոլոր ոլորտներում։ Այս մասին ՄԱԿ-ի փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ, «Տարածաշրջանների կուսակցության» պատգամավոր, ձեռնարկատեր Վիլեն Շատվորյանը (լուսանկարի վրա՝ կենտրոնում)։

«Հայկական սփյուռքը միշտ պաշտպանում է Ուկրաինայի շահերն ու իր ներդրումն է կատարում այնտեղ, որտեղ հնարավոր է»,- Շատվորյանի խոսքերն է փոխանցում AnalitikaUA.net կայքը։

Հանդիպմանը մասնակցել են փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ անկախ զեկուցող Ռիտա Իժակը, մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարի գրասենյակի մարդու իրավունքների հարցերով սպաներ Գրեհամ Ֆոքսը, Մարիա Մարգարիտա Լեմա Տոմեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդու, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև հայկական սփյուռքի իրավունքների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ անկախ զեկուցողն իր առաջին պաշտոնական այցն է կատարում Ուկրաինա՝ երկրում բնակվող փոքրամասնությունների դրության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։