Home / Հայաստան / Ուղևորները բաքվեցի վարորդին ծեծել են չհաջողված կատակի պատճառով

Ուղևորները բաքվեցի վարորդին ծեծել են չհաջողված կատակի պատճառով

Ապրիլի 9-ի առավոտյան Բաքվում №6 ավտոբուսի ուղևորները ծեծի են ենթարկել վարորդին։ Դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Էլմլյար Ակադեմիյասը» կայարանի մոտակայքում։

Ուղևորների դժգոհության պատճառն այն էր, որ վարորդը կատակով կտրուկ արգելակել էր, ինչի հետևանքով ուղևորները չէին կարողացել բռնվել ու ընկել էին։ Այնուհետև նրանք վարորդին դուրս են բերել ավտոբուսից ու սկսել ծեծել։ Այս մասին հայտնում է Haqqin.az կայքը՝ հղում կատարելով ANS հեռուստաալիքին։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները վարորդին փրկել են զայրացած ուղևորների ձեռքերից։