Home / Հայաստան / Ռուսաստանի հարցի քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում խոսել են «Ադրբեջանի օկուպացիայի» մասին

Ռուսաստանի հարցի քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում խոսել են «Ադրբեջանի օկուպացիայի» մասին

Այսօր ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամները, խոսելով Ռուսաստանի քաղաքականության մասին, հայտարարել են, որ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ մեկտեղ՝ Ռուսաստանի կողմից ագրեսիայի է ենթարկվել նաև Ադրբեջանը։ «Նախ Ադրբեջանն էր, հետո Վրաստանը, իսկ հիմա Ռուսաստանը սկսել է գրավել ուկրաինական տարածքները։ Ո՞րն է լինելու հաջորդ երկիրը, եթե մենք չկանգնեցնենք Ռուսաստանին»,- ասել է ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Պիլիպենկոն։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, իր հերթին, հայտարարել է, որ «ադրբեջանական տարածքներն» արդեն 20 տարի գտնվում են Հայաստանի «օկուպացիայի» տակ, բայց Եվրոպայի խորհուրդն անգամ չի ուզում լսել այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Նա Եվրոպայի խորհրդին մեղադրել է երկակի չափանիշների և անտրամաբանական քաղաքականություն կիրառելու մեջ։