Home / Հայաստան / Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Հայաստանի տարածքում ապրիլի 11-ին, 13-14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում,15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 11-ից 14-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում ապրիլի 11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-15-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: