Home / Հայաստան / Հայաստանում դրամին կարող է փոխարինել ալթընը․ «Հայկական ժամանակ»

Հայաստանում դրամին կարող է փոխարինել ալթընը․ «Հայկական ժամանակ»

Այս տարվա մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիր, որում անդրադարձ կա նաև միասնական արժույթի ներդրման հարցին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Ըստ այդմ, ՄՄ-ի հիմքի վրա ստեղծվելիք Եվրասիական տնտեսական տարածքում ժամանակի ընթացքում ներդրվելու է նոր՝ միասնական արժույթ, որը ունենալու է թյուրքական «ալթըն» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «վեցնոց»։

«Հայաստանը ևս միանալու է այդ միությանը, իսկ դա նշանակում է, որ մեր դրամին փոխարինելու է ալթընը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում