Home / Հայաստան / Բողոքողները բռնացրեցին նախագահականից դուրս եկող Հրայր Թովմասյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բողոքողները բռնացրեցին նախագահականից դուրս եկող Հրայր Թովմասյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկուշաբթի նախագահի նստավայրի դարպասների մոտ կրկին մարդաշատ էր։ Այստեղ էին մարտի 17-ից շուրջօրյա նստացույց անցկացնող Աշոտ Խուդոյանը՝ կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ, «Հարսնաքարի» գործով դատապարտված 6 անձանց ծնողներն ու հարազատները, «ՀՀԿ-ի տատիկը»։ Նկատելով, որ նախագահական են մտել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը՝ բողոքողները պատրաստվում էին բռնացնել պաշտոնյաներին «շեֆի մոտից» դուրս գալուն պես և հերթական անգամ պատմել իրենց հանդեպ կատարված անարդարության մասին։

Քաղաքացիներին հաջողվեց զրուցել Թովմասյանի հետ, իսկ Գևորգ Կոստանյանը, ոստիկանների պնդմամբ, լքել է նախագահականը մեկ այլ մուտքից։

Մանրամասները տեսանյութում.