Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանը հանդիպել է քաղբանտարկյալներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է քաղբանտարկյալներին

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպել է նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սեւակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ:

«Հանդիպեցի նաև ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի հետ: Տպավորիչ էր փաստը, որ նրանց բոլորին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի, քան թե իրենց անձնական ճակատագիրը: Թերևս՝ հենց սրանում է քաղբանտարկյալի առանձնահատկությունը», – գրում է Փաշինյանը: