Home / Տեսանյութեր / Բերդավան գյուղի բնակիչը պայթել է ականի վրա․ ՊՆ

Բերդավան գյուղի բնակիչը պայթել է ականի վրա․ ՊՆ

Ապրիլի 15-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռաֆիկ Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով կոչ ենք անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին», – ասված է ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ: