Home / Հայաստան / Առաջին բանակային կորպուսի շտաբի պետը հերքում է, թե ծեծում և հայհոյում է ենթականերին․ aravot.am

Առաջին բանակային կորպուսի շտաբի պետը հերքում է, թե ծեծում և հայհոյում է ենթականերին․ aravot.am

ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանը ծառայողական չնչին թերացումների համար ստորացնում ու հայհոյում է ենթականերին, գրում է aravot.am-ը՝ նշելով, որ այդ մասին ահազանգ է ստացել:

Կայքն ընդգծում է, որ Ամիրխանյանի կողմից նվաստացվել են մարտական պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արտակ Պողոսյանը, փոխգնդապետ Հայկազ Սահակյանը, որին Ամիրխանյանն ասել է՝ դիմումդ գրի ու գնա:

Նրա «դռբի տակ է» ընկել նաև իրավաբան Արման Մնացականյանը, ում Ամիրխանյանը, ըստ կայքի տեղեկությունների, ասել է «ս…րդ քաշիր այստեղից»:

«Ըստ ահազանգի՝ նա ծեծել է նաև մի ենթասպայի, որը հարվածով պատասխան է տվել շտաբի պետին: Մեզ փոխանցված տեղեկություններով, պարոն Ամիրխանյանից դժգոհ ու նրա կողմից ստորացված անձինք որոշել են իրենց մեթոդներով պատասխանել շտաբի պետին և առաջիկայում «ռազբորկաներ» են սպասվում», – գրում է կայքը, որի աղբյուրների համաձայն՝ Ամիրխանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է, ինչպես նաև ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու մտերիմն է:

Կայքը զրուցել է նաև Ամիրխանյանի հետ, ով հերքել է, թե խնդիրներ ունի ենթակաների հետ.

«Մարդիկ կան, ծառայության ժամանակը լրացել է, ուզում են զորացրվեն, մարդիկ կան, որոնց ծառայության ժամկետը լրացել է, ուզում են մնան, բայց չեն համապատասխանում: Հազար նրբություններ կան, բայց ձեր ասածները իրականությանը չեն համապատասխանում: Ում ոնց ձեռ է տալիս՝ սեփական աղբյուրներով ներկայացնում են…. ես գնդապետ տղա եմ, իմ տարիքը, կոչումը, պաշտոնը թույլ չի տալիս նման կերպ վերաբերվել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում