Home / Հայաստան / «Սերժի ախպերը տներն ա մտնում»․ Ստեփանավանում խոստանում են թույլ չտալ ջրագծի քանդումը. «Ասպարեզ»

«Սերժի ախպերը տներն ա մտնում»․ Ստեփանավանում խոստանում են թույլ չտալ ջրագծի քանդումը. «Ասպարեզ»

Ստեփանավանի բնակիչները պատրաստ են մինչև վերջ պայքարել «Կամենկա-Վանաձոր» ջրագծի քանդելու դեմ։ Ջրագծի քանդելուն դեմ նույնիսկ ամեն մեկն իր տարբերակն է առաջարկում․ եթե հանկարծ գա քանդելու պահը, նրանք պատրաստ են պայքարել մինչև վերջ։ Այս մասին նրանք ասել են «Ասպարեզ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում։

«Ասպարեզ»-ն ավելի վաղ անդրադարձել էր ջրագծի վաճառքին և հնարավոր քանդելուն, ինչի արդյունքում երկու քաղաքների՝ Տաշիրի և Ստեփանավանի, ու մի քանի գյուղերի բնակիչների մի մասը զրկվում է ջրից, ինչպես նաև աշխատող երեք ՀԷԿ-երը դադարում են գործել:

«Սերժի ախպերը արդեն տներն ա մտնում, էլ ի՞նչ պտի անենք: Եթե էս ջուրն էլ գնաց, Ստեփանավանը, Վարդաբլուրը, Կիրովը (Ամրակից) սաղ դատարկվում են, սաղ Հայաստանը դատարկվում ա, էդ են ու՞զմ հա», – ասել է ստեփանավանցի Սերժիկ պապիկը:

Ստեփանավանի այն թաղամասի բնակիչները, որտեղով անցնում է ջրագիծը, ասել են, որ եթե գա քանդելու պահը, նրանք պատրաստ են պայքարել մինչև վերջ. «Ի՞նչ պիտի անենք, կացինը վեր կունենք` դուրս կգանք, բա սա անելու բա՞ն ա, որ անում են»։

Բնակիչները նշել են, որ ջրագծի քանդմանը կողմ կլինեն միայն այն դեպքում, եթե իրենց համար մշտական ջուր ապահովեն։ Թեև բնակիչների մեծ մասը համոզված է, որ իրենց դա կխոստանան, ինչպես յուրաքանչյուր ընտրության ժամանակ, իսկ որոշ ժամանակ անց իրենք նորից խաբված կմնան:

Թե ինչու են վաճառում «Կամենկա-Վանաձոր» ջրագիծը՝ սկզբնաղբյուր կայքում