Գլխավոր / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը նախարարներին կառաջարկի հրաժարվել աշխատավարձի բարձրացումից․ «168 ժամ»

Հովիկ Աբրահամյանը նախարարներին կառաջարկի հրաժարվել աշխատավարձի բարձրացումից․ «168 ժամ»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է կոչով դիմել Աժ պատգամավորներին, նախարարներին և փոխնախարարներին ու նրանց առաջարկել կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձի բարձրացումից, որը նախատեսված է հուլիսի 1-ից։ Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը նշում է, որ վարչապետն առաջարկելու է այդ գումարն ուղղել մի հիմնադրամի, որը պայմանականորեն կկոչվի «գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»։

Մոտավոր հաշվարկներով՝ աշխատավարձերի բարձրացումից կարող է հրաժարվել շուրջ 200 պաշտոնյա, իսկ հիմնադրամ ուղղվելիք գումարի չափը կկազմի ամսական 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Ենթադրվում է, որ այդ հիմնադրամում հավաքված գումարները կծախսվեն գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերման, այս ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման նպատակով։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում