Home / Հայաստան / Սուրբ Զատիկը՝ պարտադրաբար․ մանկավարժներին ստիպում են սեղան պատրաստել

Սուրբ Զատիկը՝ պարտադրաբար․ մանկավարժներին ստիպում են սեղան պատրաստել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզների և դպրոցների մանկավարժներին կիրակի օրը՝ սուրբ Զատիկին, կանչել են վարչական շրջանի շենքի բակեր ու ստիպում են Զատկի համար սեղան պատրաստել։ Այս մասին մանկավարժները պատմել են «Ժողովուրդ» օրաթերթին։ Նրանք ասել են, որ այլևս չեն կարողանում դիմանալ ղեկավարների պարտադրանքներին։

«Ճիշտ հասկացեք, սա սուրբ օր է, և մենք այդ օրը մեր ընտանիքների հետ ենք ցանկանում անցկացնել։ Կարող էին այդ միջոցառումը կազմակերպել շաբաթ օրը, սակայն իրենց երբ պետք է լինում, մարդկանց պարտադրաբար բերում են շենքի բակեր, թե իբր տեսեք՝ տոնում ենք»։

Մանկավարժների խոսքով՝ իրենք դիմել են տնօրեններին, բայց վերջիններս պատասխանել են՝ «հրաման է, պետք է կատարենք»։

Հոդվածը՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։