Home / Հայաստան / Ազատամարտիկներին թույլ չեն տվել Բեյրութ մեկնել․ «Նախախորհրդարան»

Ազատամարտիկներին թույլ չեն տվել Բեյրութ մեկնել․ «Նախախորհրդարան»

Երեկ՝ ապրիլի 21-ին ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խումբը փորձել է Երևանից մեկնել Բեյրութ, որտեղից պետք է ուղևորվեր Լաթաքիայում ապաստանած քեսաբահայության մոտ՝ նրանց օգնելու, սակայն ազատամարտիկների նախաձեռնությունը կասեցվել է օդանավակայանում՝ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Այս մասին հայտնում է «Նախախորհրդարան» նախաձեռնությունը։

Լաթաքիա մեկնելու կոչով ազատամարտիկներին դիմել էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը։

Հիշեցնենք, որ ազատամարտիկների՝ Քեսաբ մեկնելու պատրաստակամությունը քննադատել էր նախագահ Սերժ Սարգսյանը։ «Դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ քցելու ամենամեծ քայլը»- ասել էր նա։

«Մենք չէինք գնում Հալեպ, մենք չէինք գնում Դամասկոս, մենք գնում էինք պատմական Կիլիկիայի մի մասը, որտեղ հազարամյակներ շարունակ ապրել է հայը»,- ասել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։ 

Տեսանյութը՝ Նախախորհրդարանի