Home / Հայաստան / Նոր կառավարության կազմում ևս երկու նոր նախարար

Նոր կառավարության կազմում ևս երկու նոր նախարար

Հրանուշ Հակոբյանը պահպանել է Սփյուռքի նախարարի պաշտոնը: Նոր կառավարության կազմում  նրա նշանակման մասին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանը:

Վերջինիս մեկ այլ հրամանագրով Առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Մուրադյանը, ով կփոխարինի Դերենիկ Դումանյանին:

Եվս մեկ նախարարությունում փոփոխություն է իրականացվել: Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար՝ փոխարինելով Սամվել Թադևոսյանին: Հիշեցնենք, որ Թադևոսյանը քաղաքաշինության նախարարի պաշտոնում աշխատում էր ՕԵԿ-ի քվոտայով: Այն բանից հետ, երբ նախորդ շաբաթ ՕԵկ-ը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մաիսն, Թադևոսյանը դադարեցրեց անդամակցությունը կուսակցությանը, սակայն դա, փաստորեն, չօգնեց նրան պահպանել նախարարի պաշտոնը:

Նշենք, որ նոր կառավարության կազմում ավելի վաղ պաշտոնները պահպանել էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար էր նշանակվել Դավիթ Հարությունյանը, իսկ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: