Home / Հայաստան / Արթուր Բաղդասարյան․ Սերժ Սարգսյանի հետ ընկերներ ենք, բայց գնում ենք մեր ճանապարհով

Արթուր Բաղդասարյան․ Սերժ Սարգսյանի հետ ընկերներ ենք, բայց գնում ենք մեր ճանապարհով

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսին։

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է մնալ ԱԱԽ պաշտոնում, անգամ եթե ՕԵԿ-ը դուրս է գալիս կոալիցիայից, սակայն ինքը հրաժարվել է: Բաղդասարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հետ ընկերներ են, բայց իրենք գնում են իրենց ճանապարհով:

«Մենք ազատություն ենք ուզում, մարդը դրա կարիքը զգում է այն ժամանակ, երբ զգում է դրա պակասը, մենք գնում ենք մեր օրակարգով»,- ասել է Բաղդասարյանը։

Նա ասել է, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է իր վեց հոգանոց ընտանքիով տեղափոխվել իրենց երեք սենյականոց բնակարան։