Home / Հայաստան / Գագիկ Խաչատրյանին ՊԵԿ-ից տարան Ֆիննախ. Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահ

Գագիկ Խաչատրյանին ՊԵԿ-ից տարան Ֆիննախ. Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահ

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նոր կառավարության  կազմում կաշխատի որպես ֆինանսների նախարար: Այս մասին այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանը: Խաչատրյանն այդ պաշտոնում կփոխարինի Դավիթ Սարգսյանին: ՊԵԿ-ի նոր ղեկավարի անունն առայժմ հայտնի չէ:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանը վերանշանակվել է Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում:

Կրթության նախարարի պաշտոնը շարունակելու է զբաղեցնել Արմեն Աշոտյանը, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է մնալու Արտեմ Ասատրյանը:

Նշենք, որ այսօր իշխող Հանրապետական կուսակցությունը նաև որոշում է կայացրել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Քանի որ ԱԺ-ում մեծամասնություն ՀՀԿ-ն է, Գալուստ Սահակյանը կդառնա ԱԺ հաջորդ նախագահ: