Home / Հայաստան / ՀՀ բուհերին գալիք ուստարում բակալավրի ծրագրով 2516 անվճար տեղ են տրամադրել

ՀՀ բուհերին գալիք ուստարում բակալավրի ծրագրով 2516 անվճար տեղ են տրամադրել

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրով և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը:

Համաձայն որոշման, նախատեսվում է բակալավրի կրթական ծրագրով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2516 տեղ, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 1715 տեղ, որից 1312 տեղ՝ առանց տարկետման իրավունքի և 403 տեղ՝ տարկետման իրավունքով:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Ասպիրանտական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հաստատվել է 379 տեղ, որից 239-ը առանց տարկետման իրավունքի, 140 տեղ տարկետման իրավունքով, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով և 14 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով: