Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ավելացրեց Գագիկ Խաչատրյանի լիազորությունները

Սերժ Սարգսյանն ավելացրեց Գագիկ Խաչատրյանի լիազորությունները

Երեկ ստորագրած հրամանագրով Սերժ Սարգսյանը Հայաստանի ֆինանսական հոսքերը կենտրոնացրել է մեկ նախարարության մեջ։ Սարգսյանի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն միացվել է ֆինանսների նախարարությանը, իսկ մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է։ Այսպիսով, նախկին Պետեկամուտների կոմիտեի պետ, անցյալ շաբաթ ֆինանսների նախարար նշանակված Գագիկ Խաչատրյանը ոչ միայն պահպանեց իր դիրքերը, այլև էլ ավելի լայն լիազորություններ ստացավ նոր պաշտոնում։

Այժմ միևնույն կառույցում է իրականացվելու թե գումարների հավաքագրումը, թե դրանք ծախսելը։