Home / Հայաստան / Միջազգային կառույցներին դուր չի եկել ՀՀ ֆիննախի և ՊԵԿ-ի միավորումը․ «ՀԺ»

Միջազգային կառույցներին դուր չի եկել ՀՀ ֆիննախի և ՊԵԿ-ի միավորումը․ «ՀԺ»

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի միավորումը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Իրենց բացասական վերաբերմունքն այդ կառույցների ներկայացուցիչները պատրաստվում են հայտնել առաջիկայում՝ որևէ առիթով Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։ Նշված կառույցների ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ այդ միավորման արդյունքում վերանում են բյուջեի պլանավորման, հավաքագրման և ծախսման գործառույթներում եղած հակակշիռները, ինչը կտրուկ նվազեցնում է պետական կառավարման արդյունավետությունը», – նշում է թերթը։

Նշենք, որ Ֆինանսների նախարարությունը ղեկավարում է Պետեկամուտների կոմիտեի նախկին պետ Գագիկ Խաչատրյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում