Home / Հայաստան / Բաքվում դատից հետո ձերբակալված ակտիվիստներին տուգանել և ազատազրկման են դատապարտել

Բաքվում դատից հետո ձերբակալված ակտիվիստներին տուգանել և ազատազրկման են դատապարտել

Բաքվի Նասիմինսկի շրջանային դատարանը վարչական կալանքի է ենթարկել «ՆԻԴԱ» քաղաքացիական շարժման ակտիվիստների գործով կայացրած մեղադրական դատավճռի դեմ երեկ Բաքվում անկացվող ակցիայի ընթացքում ձերբակալված ակտիվիստներին, գրում է Contact.az կայքը։

Մասնավորապես, Թուրալ Աբբասլին, Քյամալյա Բանանյարլին, Օրհան Էյուբզադեն և Շաֆի Շաֆիևը դատապարտվել են 15-ից 20 օրվա ազատազրկման։

Ակտիվիստներ Տողրուլ Իբրահիմը, Թուրքել Ալիսոյն ու Օրհան Ռուստամզադեն տուգանվել են 400-600-ի մանաթի չափով։

Երեկվա բողոքի ակցիայի ժամանակ ընդհանուր առմամբ բերման էր ենթարկվել 17 մարդ․ նրանց փաստաբան չի տրամադրվել։

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը ակտիվիստներին ու լրագրողներին բռնի կերպով ցրել է «ՆԻԴԱ»-ի ակտիվիստների դեմ մեղադրական դատավճռի հայտարարումից հետո, երբ ցուցարարները սկսել են վանկարկել ու պահանջել ազատ արձակել դատապարտյալներին։

Ոստիկանությունը խոչընդոտել է նկարահանումներին՝ կոտրելով նկարահանման սարքերն ու խլելով լրագրողների պլանշետները, ինչի հետևանքով բազմաթիվ լրագրողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։