Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը վաղը Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ

Սերժ Սարգսյանը վաղը Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ

Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Այցի շրջանակներում մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ կդիտի ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները:

Մոսկվայում նա կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը: