Home / Հայաստան / «Կուտակայինի» նախագիծն ընդունվեց․ ՀՅԴ-ն մտափոխվել էր

«Կուտակայինի» նախագիծն ընդունվեց․ ՀՅԴ-ն մտափոխվել էր

Կուտակային կենսաթոշակային համակարգի նախագիծը քիչ առաջ ընդունվեց՝ 68 «կողմ», 12՝ «դեմ», 36՝ «ձեռնպահ» ձայներով:

Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենք ձեռնպահ են քվեարկում, քանի որ նախագիծը թեև մեկ քայլ առաջ է, սակայն թերի է, չի լուծում բոլոր հարցերը, չի բավարարում քաղաքացիների պահանջները:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, որ իրենք ևս ձեռնպահ են քվեարկելու: Երեկ հարցի քննարկմանը Մինասյանն ասել էր, որ ՀՅԴ-ն կողմ կլինի նախագծին։

Դեմ են քվեարկել ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները, թեև ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ասել է, որ ինքը ձեռնպահ է քվեարկելու:

«Դուք անում եք կիսատ քայլ դեպի առաջ, բայց, իմ կարծիքով, սա այնպիսի քայլ է, որը սեպտեմբերին երկու քայլ հետ է դառնալու»,- ասել է Բագրատյանը:

ՕԵԿ-ը ևս ձեռնպահ է քվեարկել: