Home / Հայաստան / Հայաստանի եզդիները բողոքի ակցիա կանցկացնեն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հայաստանի եզդիները բողոքի ակցիա կանցկացնեն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Մայիսի 15-ին, ժամը 14։00-ին «Հայաստանի Եզդի Երիտասարդներ» նախաձեռնությունը 
բողոքի ակցիա է կազմակերպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Իրաքում տեղի ունեցող դեպքերի վրա:

«Իրաքի Հանրապետությունում եզդի ժողովրդի շուրջ ստեղծված իրավիճակն այլևս անտանելի է դարձել: Գրեթե ամեն օր մենք լսում ենք լուրեր, որ Իրաքի հանրապետությունում սպանվում են մեր եղբայրներն ու քույրերը: Ակցիային մասնակցելու են նաև հայաստանյան մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ», – ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: