Home / Հայաստան / Տղամարդը ներխուժել է ՀԿ-ի գրասենյակ․ փորձում էր գտնել տանից հեռացած կնոջը

Տղամարդը ներխուժել է ՀԿ-ի գրասենյակ․ փորձում էր գտնել տանից հեռացած կնոջը

Այսօր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ է ներխուժել մի տղամարդ, ով պահանջել է իրեն վերադարձնել կնոջը։ Epress.am-ի հետ զրույցում ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը նշել է, որ տղամարդը երկու օր առաջ ծեծել էր կնոջը, որից հետո վերջինս հեռացել է տանից, և այժմ տղամարդը շրջում է կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների գրասենյակներով ու փնտրում նրան։

Ահարոնյանի խոսքով՝ իրենք հանգստացրել են տղամարդուն, նա համոզվել է, որ կինն իրենց գրասենյակում չէ, որից հետո հեռացել է։ Կենտրոնի ղեկավարը տղամարդու անունը չի նշել․ նրա խոսքով՝ իրենք չեն ճանաչում այն կնոջը, որին փնտրում էր ամուսինը։