Home / Հայաստան / Էլեկտրաէներգիայի գինը 6 անգամ շատ է թանկացել․ պատգամավորը՝ ՀԷՑ-ի դեմ

Էլեկտրաէներգիայի գինը 6 անգամ շատ է թանկացել․ պատգամավորը՝ ՀԷՑ-ի դեմ

Գազի գնի բարձրացումից հետո էլեկտրաէներգիայի գինը պետք է բարձրանար 1,2 դրամով, սակայն բարձրացավ 8 դրամով: Այսօր Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ևս, ինչպես «Գազզպրոմը», գնի բարձրացումը կատարում է իր հարմարությամբ, արդյունքում՝ ՀԷՑ-ում միջին աշխատավարձը, օրինակ, դարձել է 230.000 դրամ, ինչը ավելի քան երկու անգամ բարձր է ՀՀ-ում միջին աշխատավարձից: Արամ Մանուկյանը նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիների հաշվին նույն «Գազպրոմ»-ը ևս բարելավում է իր աշխատակիցների աշխատանքային պայմաննները, գազի գնի թանկացումից հետո ընդունել է 1000 նոր աշխատող:

ՀԷՑ-ի դեմ հնչեցված Արամ Մանուկյանի մեկ այլ մեղադրանքը վերաբերում է նրան, որ ընկերությունը ՀԷԿ-երից էժան է էլեկտրաէներգիան գնում և թանկ է վաճառում:

Ըստ պատգամավորի՝ էլեկտրաէներգիայի գնի որոշման հարցում Կառավարությունը պետք է լծակներ ունենա ՀԷՑ-ի դեմ: