Home / Տեսանյութեր / ԲՀԿ-ն մասնակցելու է նախագահական ընտրություններին․ Ծառուկյան

ԲՀԿ-ն մասնակցելու է նախագահական ընտրություններին․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունն իր գործընկերների հետ միասին՝ ուժեղ թիմով, գրագետ ծրագրով, մասնակցելու է գալիք համապետական ընտրություններին՝ լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական։ Այս մասին այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշել է, որ այդ մասնակցությունը լինելու է հաղթելու վճռականությամբ։

«Այնպես որ, սիրելի ժողովուրդ, մի հուսահատվեք, մի մտածեք երկրից գնալու մասին, դատարկ մի թողեք ձեր տները, ձեր երեխաներին մի տարեք օտար երկրներ, այլ միասին ձեռք ձեռքի տված պատրաստվենք պայքարի, հաղթանակի ու մեր երկիրը շենացնելու գործին», – ասել է Ծառուկյանը։ Նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուի մասին նա չի խոսել։

Հարցազրույցի ընթացքում Ծառուկյանը նաև անդրադարձել է նոր կառավարությանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ իր խնամիական կապերին։

«Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցն ամբողջությամբ․