Home / Տեսանյութեր / «Փոխարքա» դեսպանին ցույց կտան, որ հայերը բթամիտ չեն․ երթ դեպի ՌԴ դեսպանատուն

«Փոխարքա» դեսպանին ցույց կտան, որ հայերը բթամիտ չեն․ երթ դեպի ՌԴ դեսպանատուն

Մայիսի 18-ի իրականացվելիք «Ոչ պուտինիզմին» անունը կրող հավաք-երթը հիմնական նպատակ ունի՝ ոչ ասել «Հայաստանում իրեն փոխարքա զգացող» ՌԴ դեսպանին, ինչպես նաև թեկուզ մի քանի հարյուր հոգով կարողանալ ցույց տալ, որ «այս իշխանությունները մերը չեն, մենք էլ բթամիտ չենք»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Արդեն լրջորեն խոսվում է այն մասին, որ նավթի գները Սաուդյան Արաբիան պատրաստ է իջեցնել, ինչին կհետևի Ռուսաստանի տնտեսական ճգնժամը: Սա ուրախալի լուր եմ համարում, քանի որ կպատժվի պուտինյան ռեժիմը: Ոչ մի դիկտատոր կամավոր չի հեռացել պաշտոնից, կամավոր չի զիջել դիրքերը դեմոկրատական ուժերին: Պուտինի նմաններն այդպիսին են», – ասել է ԱԻՄ առաջնորդը։

Նրա խոսքով՝ վաղը սովորական բողոքի ցույց է լինելու, որը նախաձեռնել են անհատ քաղաքացիներ, և ինքը միացել է նրանց:

«Երթ է լինելու դեպի ռուսական դեսպանատուն, իսկ պաստառները ունենալու են «Ոչ ռուսական կայսրությանը» բովանդակությունը: Վաղվա հավաքը նրանով եմ նշանավորում, որ պետք է կանգնենք ու ասենք՝ հայ ժողովուրդը կապ չունի այսօրվա դավաճան իշխանության հետ, ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ճորտերն ու հարճերն են», – ասել է Հայրիկյանը։