Home / Հայաստան / Բրուցելյոզով հիվանդ մի քանի տասնյակ խոշոր եղջերավոր անասուններ ենթարկվել են սանիտարական սպանդի

Բրուցելյոզով հիվանդ մի քանի տասնյակ խոշոր եղջերավոր անասուններ ենթարկվել են սանիտարական սպանդի

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում բրուցելյոզով հիվանդ 50-ից ավել խոշոր եղջերավոր անասուններ ենթարկվել են սանիտարական սպանդի։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ հիվանդությունը հայտնաբերվել է ամեն տարի ամբողջ հանրապետության տարածքով կենդանիների շրջանում իրականացվող ախտորոշիչ աշխատանքների արդյունքում։

«Գեղաշենում շարունակվում են հետազոտությունները, ինչպես նաև հայտնաբերված հիվանդ կենդանինիների մորթը», – նշել է տեսչության պետը։