Home / Հայաստան / Դատարան դիմելը՝ էլեկտրոնային եղանակով․ նախարարը խոսել է առաջնահերթություններից

Դատարան դիմելը՝ էլեկտրոնային եղանակով․ նախարարը խոսել է առաջնահերթություններից

Նոր ՔԿՀ-ների կառուցում, հանրային ծառայություններ՝ մեկ պատուհանից, խափանման միջոց կալանքի չչարաշահում, պրոբացիոն համակարգի ներդրում, դատարան դիմելը՝ էլեկտրոնային եղանակով․ սրանք են Կառավարության ծրագրի արդարադատության համակարգին վերաբերող առաջնահերթությունները, այսօր ԱԺ-ում հայտարարել է նորանշանական Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

«Առաջին՝ Կառավարությունը կարևոր է համարում արդարադատության համակարգի բարեփոխումը: Գաղտնիք չէ, որ դատարանը վստահություն չի վայելում: Դատավորների բեռնաթափման, դատավորների մասնագիտացման խորացում է արվելու: Պետք է հնարավոր դարձնել էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորությունը: Պետք է ուշադրություն դարձնել հանրային պաշտպանի ինստիտուտին։ Ունենք խնդիր հանրային պաշտպաններին հասանելի դարձնել մարզերում: Պետք է մեծացվի այլընտարնքային խափանման միջոցների շրջանակը: Կալանավորվածների 28 տոկոսը կասկածյալներն են, ում դեմ դատավճիռ դեռ չկա: Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է պատասխանի այս հարցին: Քրեկատարողական հիմնարկների իրավիճակում բարեփոխումները կարևոր են: Ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել․ բացվելու են նոր ՔԿՀ-ներ՝ բեռնավորվածությունը մեղմելու համար: Ներդրվելու է պրոբացիոն ծառայություն՝ կանխելու կրկնահանցագործությունները և օգնելու դատապարտվածներին հետագա ինտեգրմանը», – ասել է Հովհաննես Մանուկյանը: