Home / Հայաստան / Ուկրաինան ողջունել է երկրի նորընտիր իշխանությունների հետ աշխատելու մասին Պուտինի խոսքերը

Ուկրաինան ողջունել է երկրի նորընտիր իշխանությունների հետ աշխատելու մասին Պուտինի խոսքերը

Պաշտոնական Կիևը ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանը կաշխատի Ուկրաինայի նորընտիր իշխանությունների հետ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցային։

«Հնարավոր է՝ Ռուսաստանը ճանաչի Ուկրաինայի նորընտիր նախագահին և իշխանություններին։ Եթե դա տեղի ունենա, մենք կողջունենք ոչ միայն Ռուսաստանի հայտարարությունները, այլև երկրի հստակ գործողությունները՝ օրինական ճանապարհով ընտրված կառավարության հետ համագործակցելու ուղղությամբ»,- ասել է Դեշչիցան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը կանխարգելիչ բնույթ ունի․ «Այն, որ Ռուսաստանն այսօր որոշակի հայտարարություններ է անում, ցույց է տալիս, որ երկիրը հաշվի է առել նման միջոցների կիրառման հնարավորությունը ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից»։

Ուրբաթ Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հարգում է Ուկրաինայի ժողովրդի որոշումն ու պատրաստ է աշխատել Ուկրաինայի նորընտիր իշխանությունների հետ ու հույս հայտնել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում զարգացող ռազմական գործողությունները կդադարեցվեն՝ Ուկրաինայում նոր իշխանությունների ընտրությունից հետո։

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»-ի։