Home / Հայաստան / Ցեղասպանության խորհրդանիշի մասին ԱԳՆ-ն իմացել է ԶԼՄ-ներից

Ցեղասպանության խորհրդանիշի մասին ԱԳՆ-ն իմացել է ԶԼՄ-ներից

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին հարցրել է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մասին։ Արզումանյանը նշել է, որ մեծ գումարներ են ծախսվել միջոցառման խորհրդանիշը «դիզայն անելու» համար, մինչդեռ, նրա խոսքով, պարզվել է, որ դա պարզ գրագողություն է, և օգտագործվել է ռուսական մի կազմակերպության լոգոն:

Մանասարյանն ասել է, որ ԱԳՆ-ն լոգոյի ընտրությամբ չի զբաղվել: «Արտգործնախարարությունը որևէ կերպ ներգրավված չէ այդ հարցերում: Հանձնաժողովում կանք, բայց դա իրականացվել է հանձնաժողովի որոշմամբ, կոնկրետ կազմակերպություններում մենք ներկայացված չենք, մենք ուղղակի տեսել ենք դա ձեզ հետ միասին»,- ասել է Մանասարյանը:

Արզումանյանն ասել է, որ, եթե Մանասյանն էլ ԶԼՄ-ներից է իմանում լոգոյի մասին, ապա հարց է ծագում՝ «ինչո՞ւ ենք ահռելի գումարներ ծախսում և արտգործնախարարություն պահում»: