Home / Հայաստան / Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Մայիսի 30-31-ը առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում մայիսի 30-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 1-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: