Home / Հայաստան / Միկոյանի արձանն անհետացել է ձուլարանից․ «Հայկական ժամանակ»

Միկոյանի արձանն անհետացել է ձուլարանից․ «Հայկական ժամանակ»

Անաստաս Միկոյանի բրոնզե արձանն անհետացել է Նոր Նորքի «Կռազի պարկ» կոչվող տարածքում գտնվող ձուլարանից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Երեկ թերթի թղթակիցը այցելել է ձուլարան, և արձանն այնտեղ չի տեսել։ Ձուլարանի աշխատակիցներն ասել են, որ նույն օրը արձանն իրենց մոտից տարել են: Թե ով և որտեղ, ձուլարանի վարպետները չեն հայտնել:

Միկոյանի արձանը ձուլարանից հանելու մասին որևէ տեղեկություն չեն ունեցել ոչ Երևանի քաղաքապետարանը, ոչ էլ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, ում վստահված էր արձանի ձուլման որակի հսկողությունը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում