Home / Հայաստան / Սեփականատերը Համալիրի տեսքը չի փոխի. վստահ են մշակույթի նախարարությունում

Սեփականատերը Համալիրի տեսքը չի փոխի. վստահ են մշակույթի նախարարությունում

Մարզահամերգային համալիրի, ինչպես նաև այլ հուշարձանների պարագայում Մշակույթի նախարարությունն իրավունք ունի պահանջել միայն, որ արտաքին տեսքի փոփոխություն չլինի: Այս մասին, համալիրն աճուրդի հանելու մասին Արամ Մանուկյանի բարձրացրած հարցին պատասխանելով, ասել է Մշակույթի նախարարի տեղակալ Աշոտ Պողոսյանը:

«Մեր գործառույթի մեջ մտնում է միայն այդ մասին համաձայնություն կնքելը: Որպեսզի սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունենա կամ անելուց առաջ պարտավոր լինի ստանալ թույլտվություն»,-ասել է Պողոսյանը:

Արամ Մանուկյանը նկատել է, որ խնդիրը հենց այն է, որ պայմանագրում հանված է «մշակութային» բառը, այսինքն՝ շենքը չի դիտվել որպես մշակութային օբյեկտ: Փոխնախարարն ասել է, որ պայմանագրի մանրամասները կապ չունեն, գոյութուն ունի պատմամշակութային հուշարձանների ցանկ՝ հաստատված Կառավարության որոշմամբ, և ըստ դրա՝ Համալիրը համարվում է պաշտպանման շենք: