Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին տեղեկությունները հաստատվել են․ «ՀԺ»

Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին տեղեկությունները հաստատվել են․ «ՀԺ»

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ հաստատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և երկրորդ նախագահի հանդիպման մասին մամուլում վերջին օրերին տարածված տեղեկությունները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Այո, նման հանդիպում եղել է»,- ասել է Սողոմոնյանը:

Նա փոխանցել է նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, վերջինիս վարչապետ դառնալուց մի քանի օր անց:

Թե ինչ հարցեր են քննարկվել, Սողոմոնյանը դժվարացել է պատասխանել:

«Ես հանդիպմանը ներկա չեմ եղել, տեղյակ չեմ, թե ինչ է քննարկվել»,- ասել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։