Home / Հայաստան / Հայաստանից Ռուսաստան մեկնող միգրանտներին հաշվառելու են 30 օրվա ընթացքում․ News.am

Հայաստանից Ռուսաստան մեկնող միգրանտներին հաշվառելու են 30 օրվա ընթացքում․ News.am

Միգրացիոն հարցերով հայ-ռուսական համատեղ խումբն աշխատանքային մակարդակով համաձայնեցրել է երկու համաձայնագրերի տեքստերը, որով Հայաստանից Ռուսաստան մեկնող քաղաքացիները հաշվառվելու են ոչ թե 7, այլ 30 օրվա ընթացքում, բացի դրանից հայ միգրանտներն աշխատելու են առանց աշխատանքային թույլտվության: Այս մասին News.am-ին ասել է Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը մայիսի 29-ից գտնվում էր Մոսկվայում՝ քննարկելու համաձայնագրերը:

«Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային մակարդակով համաձայնեցվել են երկու համաձայնագրերի տեքստերը, որոնցից մեկը հնարավորություն է տալիս Հայաստանից մեկնող քաղաքացիներին հաշվառվել ոչ թե յոթ, այլ 30 օրվա ընթացքում: Բացի դրանից՝ մեր միգրանտները կարող են աշխատանքային գործունեության ծավալել՝ առանց աշխատանքային թույլտվության: Սա նշանակում է, որ աշխատանքային պայմանագիր կնքած միգրանտի ու վերջինիս ընտանիքի կեցությունը տվյալ քաղաքում օրինական կհամարվի»,- ասել է նա:

Գագիկ Եգանյանի խոսքով՝ արձանագրությունն էլ է ստորագրված, որով մայիսի 30-ից արդեն կողմերը սկսել են ներպետական համաձայնեցման գործընթացը: