Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորը փոխարինեց Երվանդ Զախարյանին

ՀՀԿ-ական պատգամավորը փոխարինեց Երվանդ Զախարյանին

Այսօր Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանին նշանակել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

Այս պաշտոնում Սարգսյանը փոխարինել է Երվանդ Զախարյանին, ով ավելի վաղ նշանակվել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար։

Սարգսյանը Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է, ՀՀԿ խորհրդի անդամ, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 

Լուսանկարը՝ 168.am