Home / Հայաստան / Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, վստահ է Ռոբերտ Քոչարյանը․ yerkir.am

Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, վստահ է Ռոբերտ Քոչարյանը․ yerkir.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատկերացմամբ՝ ԼՂՀ-ն Հայաստանի անբաժանելի մասն է։ Այս մասին Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է Yerkir.am-ի հետ զրույցում։

Կայքը Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Վիկտոր Սողոմոնյանից և ստացել է հետևյալ պատասխանը․

«Որևէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի և Արցախի միջև պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»: