Home / Տեսանյութեր / «Ա․ Միկոյանը» փոխեցին «Էնվեր Փ.»-ով․ ակցիա Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ա․ Միկոյանը» փոխեցին «Էնվեր Փ.»-ով․ ակցիա Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը («Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնի է որպես Նավակ Ճոճողը) ակցիա է անցկացրել Դավթաշենի կամուրջի հարևանությամբ գտնվող տարածքում։

Գաբրիելյանն Անաստաս Միկոյանի անվան փողոցը նշող ցուցանակի վրա սև ներկով գրել է «Էնվեր փ․»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի նախարար Էնվեր փաշային։   

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում ակտիվ քննարկում են Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի որոշումը։ Բազմաթիվ հասարակական և մշակութային գործիչներ, գիտնականներ դեմ են արտահայտվել արձանի կանգնեցմանը մայրաքաղաքում։

Մանրամասները՝ տեսանյութում