Home / Հայաստան / Ակցիա անցկացրած ակտիվիստը հրաժարվել է ոստիկանություն գնալ առանց ծանուցագրի

Ակցիա անցկացրած ակտիվիստը հրաժարվել է ոստիկանություն գնալ առանց ծանուցագրի

Այսօր քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին («Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնի է որպես Նավակ Ճոճողը) ոստիկանություն են կանչել: Այս մասին Գաբրիելյանն ասել է Epress.am-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ կանչի պատճառը երեկ Դավթաշենի կամուրջի հարևանությամբ ակցիան է։

Ակտիվիստին ասել են, որ ինքը պետք է բացատրություն տա տեղի ունեցածի կապակցությամբ, քանի որ Դավթաշենի թաղապետարանը բողոք է ներկայացրել։

Գաբրիելյանը հրաժարվել է ներկայանալ՝ պահանջելով իրեն պատշաճ կարգով ծանուցագիր ուղարկել։

Հիշեցնենք, որ Գաբրիելյանն Անաստաս Միկոյանի անվան փողոցը նշող ցուցանակի վրա սև ներկով գրել է «Էնվեր փ․»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի նախարար Էնվեր փաշային։