Home / Հայաստան / Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին կրակել է Զեյթունում․ shamshyan.com

Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին կրակել է Զեյթունում․ shamshyan.com

Անցած գիշերը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցում կրակոցներ են հնչել, հայտնում է shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշում է, որ կրակոցները հնչել են նախկին Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ, Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ, իսկ դեպքի վայրում ներկա քաղաքացիները փոխանցել են, որ կրակոցների հեղինակը Քոթանջյանի որդին է, ում ոստիկանները սկսել են որոնել։

Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս»: Հայտնաբերվել է նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ:

«Պորշ Կայեն» մակնիշի 80 TT 600 համարանիշի ավտոմեքենայի մեջ քննիչները փայտյա մահակ են գտել:

Փաստի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել քրօր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի օգտագործմամբ) հատկանիշներով։