Home / Հայաստան / Արամ Մանուկյանն ԱԺ նախագահից կեղծիքի համար պատասխան է պահանջել

Արամ Մանուկյանն ԱԺ նախագահից կեղծիքի համար պատասխան է պահանջել

Կառավարության 2014 թվականի ծրագիրն ԱԺ-ն ընդունել է առնվազն 3 ձայնի կեղծիքով, և այդ կեղծ քվեարկությունը տեսաձայնագրվել է: Այս մասին այսօր ԱԺ-ում հերթական քառօրյայի մեկնարկին ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նա նշել է, որ նոր քառօրյային անցնելուց առաջ պետք է անդրադարձ անել նախորդ քառօրյայի կեղծիքին: Պատգամավորը պահանջել է, որպեսզի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասի՝ ինչպես է հակադարձելու փաստաթղթի կեղծված ընդունմանը:

Սահակյանը նշել է, որ Կառավարության ծրագիրն առանց երեք ձայնի էլ կընդունվեր: Ըստ ԱԺ նախագահի՝ ինքը կուսումնասիրի տեսաձայնագրությունը, որի մասին առաջին անգամ այսօր է լսել։ 

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրին կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորները և քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցությունից դուրս եկած Կարեն Բոթոյանը: