Home / Հայաստան / Հայաստանցի պատգամավորները ցանկանում են մասնակցել Բաքվում ՆԱՏՕ-ի սեմինարին

Հայաստանցի պատգամավորները ցանկանում են մասնակցել Բաքվում ՆԱՏՕ-ի սեմինարին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները ցանկություն են հայտնել մեկնել Բաքու՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» (Rose-Roth) սեմինարին։ Այս մասին հունիսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը պատրաստ է մեկնել սեմինարին՝ Բաքվի կողմից անվտանգության երաշխիքների ապահովվման դեպքում։

Նահապետյանը նաև նշել է, որ հայկական կողմն առաջարկել է 2015 թվականի սեմինարն անցկացնել Երևանում։

Նշենք, որ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը Բաքվում կայանալու է հունիսի 24-26-ը։