Home / Հայաստան / Ուկրաինան ԵՄ-ին այլընտրանք չի տեսնում․ դեսպան

Ուկրաինան ԵՄ-ին այլընտրանք չի տեսնում․ դեսպան

Ուկրաինայում մայիսի 25-ին անցկացված նախագահական ընտրություններից 2 օր անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ինչը պաշտոնական Կիևի կողմից դիտարկվել է որպես բարեկամական քայլ, ու քանի որ Հայաստանը ճանաչել է Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը՝ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան վերադարձել է Հայաստան՝ շարունակելու իր պարտավորությունները։ Այս մասին վերջինս ասել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

Պատրասատվում է արդյո՞ք Ուկրաինան ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը հարցին դեսպանը պատասխանել է, որ Ուկրաինան կատարել է իր ընտրությունը և Բրյուսելում հունիսի 27-ին կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածը։

«Նորընտիր նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի համար զարգացման այընտրանքային ճանապարհ չկա, մեծ թվով քաղաքացիներ հատկապես քվեարկել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, եվրոպական ընտրության ու կայունացման համար։ Իր ելույթում Պորոշենկոն նշել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի լիիրավ անդամը դառնալու ճանապարհին Ուկրաինայի առաջին քայլն է», – ասել է Իվան Կուխտան։