Home / Հայաստան / Ղրիմը կա և լինելու է Ուկրաինայի կազմում․ Իվան Կուխտա

Ղրիմը կա և լինելու է Ուկրաինայի կազմում․ Իվան Կուխտա

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է Ռուսաստանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և խոսել հարաբերությունների հետագա ընթացքից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ նշելով, որ Ղրիմի վերաբերյալ պաշտոնական Կիևի դիրքորոշումն է՝ «Ղրիմը կա և միշտ լինելու է Ուկրաինայի կազմում»։

«Ուկրաինան պետք է Ռուսաստանի հետ նստի բանակցությունների սեղանի շուրջ, զարգացնի երկկողմ հարաբերությունները, պայմանավորվածություններ ձեռք բերի և հավասար իրավունքներով նորմատիվ-իրավական փաստաթղթեր ստորագրի։ Կարծում եմ, որ նախագահն ու Ուկրաինայի ողջ հասարակությունը Ղրիմը վերադարձնելու իրենց ծրագրերն ունեն։ Գիտեք, որ միջազգային կազմակերպություններն ու հանրությունը Ղրիմի անեքսիան չեն ճանաչում, այլ ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», – մասնավորապես, ասել է դեսպանը։