Home / Հայաստան / Հայաստանում գալիք օրերին անձրև և կարկուտ է կանխատեսվում

Հայաստանում գալիք օրերին անձրև և կարկուտ է կանխատեսվում

Հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին արևելյան շրջաններում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

Օդի ջերմաստիճանը 12-ին կնվազի 4-6 աստիճանով, 14-16-ին՝ նույնքանով կբարձրանա:

Երևանում հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, իսկ 14-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: