Home / Հայաստան / Դատավորներին ստրուկից դարձնում ենք ճորտ. Ջհանգիրյանը` նոր օրինագծի մասին

Դատավորներին ստրուկից դարձնում ենք ճորտ. Ջհանգիրյանը` նոր օրինագծի մասին

Դատավորների գնահատման կարգի փոփոխությունը, որը առաջարկում է կատարել կառավարությունը` ի դեմս Արդարադատութաւյն նախարարության, նույնն է, ինչ ստրուկի կարգավիճակը ճորտի կարգավիճակով փոխելը: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:  Նրա խոսքով, եթե ճորտը ստրուկից տարբերվում է նրանով, որ կպած է հողին, ապա այս օրենքով դատավորները ավելի շատ են կպնելու իրենց աթոռներին, քանի որ նրանց գնահատման հետ կապված նախապայմաններ են դրվում:

Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը ենթադրում է որակական և քանական գնահատական տալ դատավորների աշխատանքին` 1 և 3 տարին մեկ: Նշենք, որ մինչ այժմ դատավորները միայն ինքնագնահատական էին գրում: 

Ըստ Ջհանգիրյանի` այս փոփոխությամբ դատավորների ինքնուրույնությունը ի սպառ կասկածի տակ է դրվում: «Սրանք կոսմետիկ միջոցներ են և չեն լուծելու այն ուռուցքը, որը բույն է դրել դատական համակարգում»,- ասել է Ջհանգիրյանը: