Home / Հայաստան / Կիսելյովի կոչից հետո` Աշոտյանը հիշեցրել է օտարալեզու դպրոցների դեմ պայքարի մասին

Կիսելյովի կոչից հետո` Աշոտյանը հիշեցրել է օտարալեզու դպրոցների դեմ պայքարի մասին

Դվժար է պատկերացնել, որ Երևան գա Վաշինգտոնի պատվիրակությունը և խնդրի անգլերենի ուսուցմանը զարկ տալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա կարծիք է հայտնել , որ անգլերենի տարածումը ադմինիստրատիվ  միջամտության կարիք չունի, քանի որ այդ լեզուն միջազգայնորեն տարածվում է, և դա գիտի նաև Ռուսատանը:

«Պետք է հասկանալ, որ Հայաստանը չի կարող հետաքրքրված  լինել Հայաստանում ռուսերենի տարածմամբ ավելի շատ, քան ինքը՝ Ռուսատանը: Իսկ հետաքրքրությունը չի արտահայտվում միայն հրապարակային հայտարարություններով»,- ասել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը երեկ դժգոհել էր, որ  ռուսական մշակույթը երկրորդական է դառնում Հայաստանում, իսկ հայ երիտասարդները ռուսերեն չեն խոսում:

Կիսելյովի հայտարարության համատեքստում՝ Աշոտյանը հիշել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Հիշեք օտարալեզու դպրոցների մասին օրենքը, որն ընդունվեց մեծ պայքարի գնով: Բոլորը խոսում էին «Սպիտակ տան ձեռքից», «Կրեմլի ոտքից»,  «Մոսկվայի ճնշումներից» և էլի բազում բաներից: Մինչև հիմա այդ օրենքի շրջանակներում բացվել է երկու դպրոց: Երբ պարզվեց, որ երկու դպրոցներն էլ անգլալեզու են,  դա բացարձակապես չկպավ  այդ մարդկանց հայրենասիրական սրտի լարերին:   Իսկ ինչու՞՚»,-ասել է Աշոտյանը: