Home / Հայաստան / Ռուսական պետությունն իրականացրել է ցեղասպան գործողություն Շահումյանում․ Իգոր Մուրադյան

Ռուսական պետությունն իրականացրել է ցեղասպան գործողություն Շահումյանում․ Իգոր Մուրադյան

«Մենք ոչ թե պարզապես հող ենք կորցրել, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, մի ամբողջ մելիքություն, մեր ընկալմամբ` մի ամբողջ պատմաքաղաքական միավոր»,- Նախախորհրդարանի գրասենյակում «հունիսի 13» նախաձեռնության կողմից հյուսիսային Արցախի` Շահումյանի շրջանի բռնազավթման 22-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը քաղաքագետ, արցախյան շարժման հիմնադիրներից Իգոր Մուրադյանի կարծիքը ներկայացնում է 168.am կայքը:

Ովքե՞ր են գրավել հայաբնակ հյուսիսային Արցախը, ադրբեջանցինե՞րը, խորհրդայի՞ն զորքերը: Սա էր քննարկման գլխավոր հարցը, որին մասնակիցները` շահումյանցի ականատեսներ, հայտնի ազատամարտիկներ և նույն Իգոր Մուրադյանը տվեցին հստակ պատասխան` ռուսական զորքերը:

Այս թեման, ըստ Մուրադյանի, ընդհանրապես տաբուի է վերածվել և սկսած 1990-ականների կեսերից` դիտավորյալ լռեցվում է: Սրանից ելնելով` նախաձեռնությունը նպատակ ունի հասնել միջազգային իրավաքաղաքական գնահատականի` Շահումյանի հայաթափման դեպքերի վերաբերյալ, քանի որ ո´չ Հայաստանի, ո´չ էլ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտադրված չեն որևէ կերպ քննարկել Շահումյանի հարցը:

«Այսօր մենք տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է, և Շահումյանի դեպքերը անցյալ չեն, դրանք արդիական են: Ռուսական պետությունն իրականացրել է ցեղասպան գործողություն, բնակչության տեղահանություն (դեպորտացիա) հայկական մելիքությունից:

Ինձ և Շահեն Մեղրյանին հրավիրեցին Ներքին Շեն` այդ շրջանի կենտրոն, ռուսական ստորաբաժանումների շտաբ, և երկու ռուս գնդապետներ մեզ սկսեցին բացատրել, թե տեղահանություն է լինելու (և նույնիսկ գործողությանը իրենց անունն էին դրել` «горы»): Մենք հարցրեցինք` ի՞նչ տեղահանություն, ի՞նչ ձևով: Մեզ պատասխանեցին` հրաման է տրվել չսպանել, չբռնաբարել բնակչությանը և այլն: Այսինքն` մեղմ տեղահանություն: Իրականում այդպես էլ եղավ, ես չգիտեմ` արդյոք կարո՞ղ է տեղահանությունն ընդհանրապես լինել մեղմ, բայց ոնց որ թե չէին սպանում, մարդիկ սպանվում էին, երբ դիմադրում էին: Այսինքն` եղել է նախապես մտածված ծրագիր: Բայց տեղահանությունը ծրագրվել էր ոչ միայն այդ շրջանում, այլև ողջ Արցախում, քանի որ տեղահանություն եղավ Բերդաձորում, Հադրութի շրջանի կեսը տեղահանվեց, երկու գյուղ` Ասկերանի շրջանում: Սա պետական քաղաքականություն էր, և մեր նպատակն է այս դեպքերին միջազգային իրավական գնահատականի հասնելու միջոցով ապացուցել, որ սա իսկապես Ռուսաստանի պետական քաղաքականության արդյունք է։

1992 թվական, Խորհրդային միությունն այլևս չկար, կար Ռուսաստանի Դաշնություն կամ դրա նման մի բան: Իսկ ովքե՞ր էին իշխանության գլխին, բավականին ժողովրդավարական ուժեր, որոնք գործարքի գնացին Ադրբեջանի կառավարության հետ և այս ամենն իրականացրեցին` ի շահ Ադրբեջանի: Գետաշենի մասին: Ասում են` այն գրավել են խորհրդային զորքերը, բայց 91 թվին ի՞նչ խորհրդային բանակ, այդ բանակը կռվում էր հայ ժողովրդի դեմ, որը մտնում էր ԽՍՀՄ կազմի մեջ: Դա ռուսական բանակ էր: Ե´վ 91-ին էր ռուսական, և´ 92-ին», – մասնավորապես, ասել է Մուրադյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ